Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 9134,6 տոննա

07 փետրվարի 2013 | | Цитата

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 9134,6 տոննաՀայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ին կազմել է 9314,6 տոննա' 2011թ.–ի համեմատ կրճատվելով 20,9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ 2012թ.–ին մսի պահածոների արտադրության աճ է գրանցվել' 2011թ.–ին գրանցված 285,3 տոննայի դիմաց կազմելով 723,7 տոննա (2,5 անգամ աճ): Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 2951,2 տոննա բանջարեղենի պահածո' 2011թ.–ի 4248,2 տոննայի դիմաց (30,5% անկում)։

Հաշվետու ժամանակահատվածում նաև արտադրվել է 2 919,3 տոննա պահածոյացված լոլիկ' 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 4 944,8 տոննայի դիմաց (41% անկում)։

Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 666,1 տոննա, ինչը 16,3 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 223,4 տոննա կետչուպ, ինչը 56,7 տոկոսով պակաս է 2011թ.–ին գրանցված ցուցանիշից, 16 144,1 հազար լիտր բնական հյութ (2011թ.–ին գրանցված 14 111,3 հազար լիտրի դիմաց' 14,4% աճ)։

Աղբյուրը՝ arka.am

Լուսանկարը՝ dragobarzini.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն