ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08 սեպտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝ սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մասով․

«22. Բնապահպանական ծրագիրը՝ շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների պահպանությանը, կառավարմանը, վերականգնմանը և  զարգացմանը նպաստող միջոցառումների ամբողջությունն է՝ հետևյալ նպատակների իրականացման համար․

1) մթնոլորտային օդի պահպանություն և կլիմայի փոփոխության կանխարգելում (այդ թվում՝ արտադրական գործընթացների փոփոխություն՝ օդի աղտոտման կանխարգելման, ջերմոցային գազերի արտանետման նվազեցման, օզոնային շերտի պահպանման,  կլիմայի վրա բացասական ներգործության նվազեցման նպատակով).

2) ջրային ռեսուրսների կառավարում (այդ թվում՝ արտադրական գործընթացների փոփոխություն՝ ջրային ռեսուրսների աղտոտման, աղբոտման, հյուծման կանխարգելման նպատակով, հիդրոտեխնիկական կառուցվածքների, կոյուղու ցանցերի կառուցում, վերանորոգում, վերականգնում, կեղտաջրերի մաքրման, ջրային ռեսուրսների պահպանությանն ու վերականգնմանն ուղղված աշխատանքներ),

3) թափոնների (այդ թվում՝ ընդերքօգտագործման) կառավարում և աղբահանություն (այդ թվում՝ արտադրական գործընթացների բարելավում՝ նպատակաուղղված թափոնների առաջացման նվազեցմանը, կենցաղային թափոնների հավաքում և տեղափոխում, վտանգավոր թափոնների վնասազերծում, ջերմային մշակում/թաղում, ոչ վտանգավոր թափոնների վերամշակում/տեղադրում),

4) հողերի պահպանություն և վերականգնում (այդ թվում՝ հողերի աղտոտման նվազեցում, հողային ռեսուրսների վերականգնման աշխատանքներ, կանխարգելիչ միջոցարումներ՝ աղակալումից, էրոզիաներից)․

5) կենսաբազմազանության պահպանություն (այդ թվում՝ էկոհամակարգերի կենդանական և բուսական տեսակների,  դրանց  բնադրավայրերի և աճելավայրերի պահպանություն,  վերականգնում, վերարտադրություն, բնական լանդշաֆտների պահպանություն, կենդանական և բուսական տեսակների հաշվառում)․

6) անտառապատում, անտառօգտագործում, անտառների պահպանություն, պաշտպանություն և վերականգնում.

7)  նորարարական մեխանիզմների զարգացում և գիտահետազոտական աշխատանքների իրականացում (այդ թվում՝ շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների պահպանությանը, կառավարմանը, վերականգնմանը և  զարգացմանը նպաստող նորարարական մեխանիզմների ներդրում և գիտահետոզատական ուսումնասիությունների իրականացում),

8)  շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այլ գործունեություն (այդ թվում՝ շրջակա միջավայրի ոլորտի ընդհանուր կառավարում/պահպանման, վարչարարական ծախսեր/, ներառյալ ընդհանուր ղեկավարումը, բնապահպանական գործունեության իրակացումը, վերապատրաստման, ուսուցողական ծրագրերը)․

9) շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների վերաբերյալ  ուսումնասիրություններ, մոնիթորինգ։»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
 

Ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետում նշված «Բնապահպանական ծրագրեր» հասկացությունը կրում է շատ ընդհանուր բնույթ և չունի հստակ սահմանում, համաձայն որի կարելի է ծրագրերը որակել, որպես բնապահպանական։ Վերոնշյալ օրենսդրական բացը հանդիսանում է բավականին լուրջ խոչընդոտ՝ պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերի բացահայտման, դասակարգման և  ֆինասավորման համար։ Միաժամանակ հնարավոր չէ հաշվարկել պետական բյուջեով ֆինանսավորվող այլ ոլորտային ծրագրերում ներառված բնապահպանական ուղղվածություն ունեցող ենթածրագրերը, ինչը  էականորեն կարող է փոփոխել իրականացվող հաշվարկները և  վերլուծությունների արդյունքները։   Բնապահպանական ծրագրերի բացահայտման հստակ գործիքակազմի բացակայության հետևանքով չի ապահովվում  
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարումը/տես աղյուսակ 1./

2017 - 5,4
2018 - 11,6
2019 - 11,9
ՀՀ պետական բյուջեով  Շրջակա միջավայրի պաշտպանությանը նպատակաուղղվող հատկացումներ (մլրդ.դրամ)

Բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների գծով պետական բյուջե փաստացի մուտքագրված մուտքեր (մլրդ.դրամ) (աղբյուր՝ ՀՀ պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվություն)
 
2017 - 42.2
2018 - 54.2
2019 - 58.3

Վճարների հասցեական օգտագործման ցուցանիշը (տոկոս)

2017 - 24
2018 - 22
2019 - 20

Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով՝  սահմանելով «Բնապահպանական ծրագիր» հասկացությունը։ Հասկացության սահմանման համար հիմք են հադիսացել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (OECD) և  ՄԱԿ-ի Բնապահպանական ծախսերի հաշվարկման համակարգի (SEEA) կողմից մշակված բնապահպանական ծրագրերի դասակարգիչները։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
     Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումից հետո ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի կատարման լիարժեք ապահովում, այդ թվում նաև  բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերի կանոնակարգում, հստակեցում և արդյունավետության բարձրացում, ինչն իր հերթին կբերի իրականացվող ծախսերի նպատակային օգտագործման ապահովմանը, հանրապետության շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ոլորտի հիմնախնդիրների թիրախավորման և  դրանց արդյունավետ լուծմանը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն