Փոփոխություններն ուղղված են երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը․Արմեն Սիմոնյան

07 սեպտեմբերի 2020 | | Цитата

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված առցանց մամուլի ասուլիսում ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի կարգավորումներին ուղղված ՀՀ ՏԿԵ նախարարության օրենսդրական վերջին նախաձեռնությունները։

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների նախագծով Հայաստանի Հանրապետությունում գրանցված և չգրանցված միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ ընկերությունների համար նախատեսվում է սահմանել ճանապարհային վճար: Նախագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից:

Ա․Սիմոնյանի խոսքով՝ օրենքը չի կիրառվելու բոլոր մեքենաների դեպքում: «Այս նախագիծը վերաբերում է բեռներ տեղափոխողներին: Այն մեքենաները, որոնք 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգվածով բեռնափոխադրում կիրականացնեն, 1 կիլոմետրի դիմաց կվճարեն մինչև 50 դրամ ճանապարհային վճար: Ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ ամենաօպտիմալ առավելագույն գինը պետք է կազմի 50 դրամ»,- պարզաբանել է Ա․ Սիմոնյանը:

Մեկ այլ փոփոխությամբ սահմանվում են ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող որոշ կարգեր ունեցող վարորդների պարբերական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը։

«Միջպետական ուղևորա և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն, բարի համբավ։ Ցածր վարկանիշը կարող է ազդել լիազոր մարմնի կողմից այդ ընկերությանը, օրինակ, բեռնափոխադրման իրավունք տալու որոշման վրա»,- նշել է Սիմոնյանը՝ հավելելով, որ վարորդների համար էլ սահմանվել են նախնական մասնագիտական որակավորման դասընթացների պահանջ։

Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև ավտոմեքենաների տեխզննության գործընթացում նախատեսվող փոփոխություններին և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը: Ա․ Սիմոնյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից և հնարավորություն կտա առցանց հետևել տեխզննության գործընթացին:

«Առաջարկվող փոփոխությունները բացառապես ուղղված են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, ճանապարհների պահպանությանը և անվտանգ շահագործմանը»,-նշել է փոխնախարարը։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն