ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 258-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 սեպտեմբերի 2020 | Նախագծեր | Цитата

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող գրանցված դեղերի ցանկը հաստատելու մասին» N 258-Ն որոշումը:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող գրանցված դեղերի ցանկը հաստատելու մասին» N 258-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Որոշման նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել 1998 թվականի հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովի կողմից ընդունված «Դեղերի մասին» օրենքը:

 2016 թվականի մայիսի 17-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Դեղերի մասին» նոր օրենքը:

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 258-Ն որոշումը:

Առողջապահության նախարարության կողմից մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը հաստատելու  մասին Առողջապահության նախարարի հրամանի նախագիծը` Հիմք ընդունելով «Դեղերի մասին» նոր  օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետը:

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է «Հսկվող դեղերի և դեղանյութերի ցանկը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն