Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

02 սեպտեմբերի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,

2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N1257-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետով հաստատված N1 հավելվածի 4-րդ կետում «դուրս գրել» բառերից առաջ լրացնել «, բացառությամբ լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտի,»  բառերը և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`  «Հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ձևով:»,

2) 1-ին կետով հաստատված N1 հավելվածի 27-րդ կետում «մատուցման» բառից հետո լրացնել «, լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ» բառերը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշվարկային փաստաթղթերի տեսակները:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքով օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված լրացմամբ սահմանվել է հաշվարկային փաստաթղթի նոր տեսակ` լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ: Նշված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է լիզինգի առարկայի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար:

ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշմամբ սահմանված է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը:

Օրենսգրքում կատարված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման կարգը սահմանող ՀՀ կառավարության որոշման մեջ:

Ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) հարկ վճարողները լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտը դուրս են գրում էլեկտրոնային եղանակով ինտերնետային կապի միջոցով իրական ժամանակում,

2) հաշվարկային փաստաթղթի դուրս գրման համար նախատեսել լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ հաշվարկային փաստաթղթի տեսակը:

ՀՀ կառավարության 2017թ հոկտեմբերի 5-ի N1257-Ն որոշման պահանջների համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ, 56-րդ հոդվածի 12-րդ մասերով սահմանված պահանջներին:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն