Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ

01 սեպտեմբերի 2020 | Ֆինանսներ և բանկեր | Цитата

Յունիբանկը հայտարարում է 5 մլն  ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ.-ի  սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչև 2020 թ. հոկտեմբերի 7-ը:

Թողարկման առաջնային ցուցակումը  կանցկացվի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում, իսկ երկրորդայինը` Մոսկվայի բորսայում: Մինչ երկրորդային ցուցակումը Ռուսաստանում պարտատոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները, իսկ ցուցակման ավարտից հետո՝ նաև  այլ ցանկացողները:

Ռուսաստանում որպես տեղաբաշխման գործակալ հանդես կգա GX2 Invest ընկերությունը, որին  կարելի է դիմել պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված ցանկացած հարցով: Հայաստանում մարկետմեյքերը (շուկա ստեղծող) «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2): Այդպիսով ռուսաստանյան ներդրողները հնարավորություն ունեն պարտատոմսեր գնել պարզեցված ընթացակարգով՝  առանց Հայաստանում հաշիվ բացելու:

Նոր թողարկման պարտատոմսերի մարումը տեղի կունենա 36 ամիս հետո: Ներդրողները յուրաքանչյուր եռամսյակ կստանան արժեկտրոնային  եկամուտ` 5,25% տարեկան, ինչը գերազանցում է բանկային ավանդների միջին շուկայական տոկոսադրույքները: Համեմատության համար. Հայաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը չի գերազանցում տարեկան 4-4,5%-ը: Ռուսաստանաբնակ ներդրողների համար ֆինանսական գործիքն էլ ավելի գրավիչ առաջարկ է, քանի որ Ռուսաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքները տարեկան 1,5% են, իսկ դոլարային պարտատոմսերինը`1,5-2,5%: Այսպիսով, Յունիբանկի պարտատոմսերի երաշխավորված եկամտաբերությունն ավելի քան 2 անգամ բարձր է:

Ռուսաստանում ռեզիդենտների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Յունիբանկի պարտատոմսերից ստացված եկամուտը հարկվում է միայն Ռուսաստանում: Հայաստանում Ֆոնդային բորսայում ցուցակված՝ երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:

«Հայաստանում և այժմ նաև Ռուսաստանում շատ ներդրողներ համոզվել են, որ Յունիբանկի պարտատոմսերը կապիտալը զգալիորեն ավելացնելու արդյունավետ միջոց են: Բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրանում է և մարդիկ սկսում են գիտակցել, որ փողը պետք է աշխատի և եկամուտ բերի: Մենք բարձր ենք գնահատում մեր ներդրողների վստահությունը և առաջարկում ենք հուսալի, կայուն և իրացվելի ներդրումային գործիք»,- նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Յունիբանկը մուտք է գործել պարտատոմսերի շուկա 2016թ.-ից: Ընդհանուր առմամբ բանկը ներդրողներին վճարել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և 350 միլիոն ՀՀ դրամ: Շրջանառության մեջ եղած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար և 1 միլիարդ ՀՀ դրամ:

Յունիբանկը Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների շուկայում առաջատարներից մեկն է: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20%-ը: Զարգացման հիմնական ուղղություններն են մանրածախ վարկավորումը, փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև՝ Private Banking ուղղությունը: 

2015թ.-ին Յունիբանկը իրականացրեց IPO Հայաստանի ֆոնդային բորսայում:  2020թ.-ի  օգոստոսին բանկն առաջին անգամ Հայաստանում ցուցակեց դոլարային պարտատոմսերը Մոսկվայի բորսայում:

11-րդ թողարկման պարտատոմսերի պայմաններին և Ազդագրին կարելի է ծանոթանալ  Յունիբանկի կայքում` www.unibank.am, ինչպես նաև Ինտերֆաքսի Տեղեկատվության բացահայտման կենտրոնում:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն