• Armenianeconomy.com

«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը․Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին

01 սեպտեմբերի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։

Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։

Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։    

«Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - նշել է գործարարը։

Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։

Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։

«Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի  համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», - ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։

Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։  Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։

«Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը ։

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում• Հավաստագրված ցորենի սերմ գնելու դեպքում պետությունը գյուղացուն սուբսիդավորում է խոստանում• Տիգրան Խաչատրյանը և ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանն այցելել են ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսություն և «խելացի» անասնաշենք• Արման Խոջոյանը Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին• Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ• Վերամշակողներին մթերման համար կհատկացվի մինչև 3 միլիարդ դրամ• «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիր• Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի դրամաշնորհային մրցույթ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն