Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել. Խաղաղը մթերման գինը 150-ից դարձրել են 135 դրամ

01 սեպտեմբերի 2020 | | Цитата

Արարատի մարզի մի շարք գյուղերի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզում. նրանք բողոքում են գնային քաղաքականությունից, որ խաղողի մթերման գինն իջեցրել են 135 դրամի:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը եղել է 150-160 դրամ, իսկ տեխնիկական գինու՝ 230-240, մինչդեռ այս տարի 160 դրամ է:

 Խոսքը մասնավորապես վերաբերում է «Պռոշյանի» գինու կոնյակի գործարանին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք երկարաժամկետ պայմանագրեր ունեն կնքած, սակայն պայմանագրի մեջ գին չի նշվում, ամեն տարի նոր որոշում է կայացվում: «Արարատ» կոնյակի գործարանը այս տարվա ապրիլին ասել էր 155 դրամով կմթերի, բայց այսօր իմացանք, որ 140 դրանի խոսակցություն է գնում: Մարդկանց 15-20 տոննանոց պայմանագրերը առանց որեւէ պատասխանի Արարատի կոնյակի գործարանը կրճատել է: Մեր պահանջն է, որ նախորդ տարվա գնով՝ 150 դրամով խաղող ընդունեն եւ ընդունեն այնքան չափով, որքան ընդունել են նախորդ տարի: Ուրիշ բան չենք ուզում:Իսկ հիմա իրենք մեզ պայմանագրերից զրկել են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նշում են, որ պետությունը ընկերություններին սուբսիդավորել է, որ խաղող ընդունեն, բայց մթերողները գինն իջեցրել են. «Պետությունը սուբիսդավորել է, որ գոնե մթերման գինը պահպանվի, բայց չի պահպանվում: Կոնյակի սորտից 20 դրամ պակասով են մթերում, գինու սորտից էլ՝ 6-50-60 դրամ պակաս»:

Նրանք չեն պատրաստվում նահանջել՝ պահանջում են լուծել իրենց խնդիրը՝ քանի որ ամիսներ շարունակ տանջվել են, խաղող են մշակել:

Քաղաքացիների հետ հանդիպելու է Արարատի փոխմարզպետ Կարեեն Գրիգորյանը»:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն