• Armenianeconomy.com

ԻՐԱԶԵԿՈՒՄ

28 օգոստոսի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է` կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելու դեպքում նախատեսված  տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի   համաձայն՝ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկ (70.000-140.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100․000-200․000 ՀՀ դրամ) չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ   արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով  կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար   խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ`   սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի (150․000-250․000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի (170․000-250․000 ՀՀ դրամ) չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

ecoinspect.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը• Ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկելու կանոնը կրկին ուժի մեջ է․ ԱԱՏՄ-ն իրազեկում է• Կարանտինի պայմաններում համավարակի հետ կապված կասեցումներ չենք իրականացնելու. Ասոյան• Տեղեկատվություն. Մինամատայի կոնվենցիայի Հավելված A–ի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի վերաբերյալ• Կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ• ԱԱՏՄ-ն անցկացրել է իր ամենալայնածավալ ստուգայցը Երևանում․ ինչպե՞ս է փոխվել խախտումների պատկերը• Ապօրինի ծառահատումներ• ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:• ԲԸՏՄ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի տարածքում՝ պարզելու արտադրության ընթացքում առաջացած թափոնների այրման հանգամանքները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն