Նախագծի ընդունման նպատակը՝ դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) պահանջներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2020 թվականի N …….. – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 394-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ապրանքների դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N773-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) Որոշման հավելվածի 4-րդ կետը «տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին» բառերով,
2) Որոշման հավելվածի 8-րդ կետը «տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին)» բառերից հետո լրացնել «, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հիմնավորում
Նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարման անհրաժեշտությամբ:
Ներկայումս, Կառավարության որոշման համաձայն` ՀՀ ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները համապատասխանում են միայն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին:
Խնդիրը կայանում է նրանում, որ Օրենքի համաձայն` ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների վրա (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները, բացի վերը նշված տվյալներից, պետք է համապատասխանեն նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների տվյալներում ներառել նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться