2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար

27 օգոստոսի 2020 | | Цитата

2020 թվականի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն, եւս 11 ընկերություն գտնվում է հավաստագրման գործընթացում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հավաստագրված ընկերությունների ընդհանուր թիվը 2019-2020թթ. ընթացքում կազմել է 364, ստեղծվել է շուրջ 960 նոր աշխատատեղ»,- ասաց նախարարը:

Արշակյանն ընդգծեց, որ նորաստեղծ ընկերությունների բաժնետերեր են ԱՄՆ-ի, Չեխիայի, Վրաստանի, Իրանի, Միացյալ Թագավորության, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Կանադայի, Սիրիայի, Պերուի մեր հայրենակիցները, որոնք Հայաստանում հիմնել են նոր ընկերություններ։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն