«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագիրը նոր հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար

21 օգոստոսի 2020 | | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ փուլի ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթին նվիրված աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր շահագրծիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն ծանոթացնել ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին։

Աշխատաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Շնորհակալություն հայտնելով աշխատաժողովի մասնակիցներին միջոցառմանը ներկա գտնվելու և ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ նախարարի տեղակալը նշել է, որ ծրագիրը հիանալի հնարավորություններ կստեղծի վերամշակող կազմակերպությունների համար։ 

Նա տեղեկացրել է, որ կորոնավիրուսի համվարակի ներկայիս պայմաններում ավելի արդիական է դարձել սննդի անվտանգության խնդիրը, և այս ծրագիրն առանձնանում է նրանով, որ ավելացել է նոր՝ սննդի անվտանգության բաղադրիչը և անհրաժեշտ է, որպեսզի արտադրական պրոցեսները համապատասխանցվեն սննդի անվտանգության միջազգային չափանիշներին։

«Մեր վերամշակող կազմակերպությունները կկարողանան վերազինել իրենց արտադրական կարողությունները և ներդնել սննդի անվտանգության միջազգային ճանաչում ունեցող համակարգեր: Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հաղթողի տրամադրվելու է 4-25 մլն դրամ որպես դրամաշնորհ՝ 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով: Դրանով նրանք կկարողանան մեծացնել արտադրական ծավալները և բարձրացնել արտադրանքի որակը», - ասել է Արման Խոջոյանը:

Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ ներկայացվող ծրագրով ընթացիկ տարում առնվազն 20 ընկերություն կճանաչվի հաղթող և կֆինանսավորվի:

Աշխատաժողովի ընթացքում մրցույթի պայմանները և չափանիշները ներկայացնելուց հետո, միջոցառման կազմակերպիչները պատասխանել են մասնակիցների բազմաթիվ հարցերին։

Հիշեցնենք, որ արժեշղթաների զարգացմանն  ուղղված ենթածրագրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Ծրագրին կարող են մասնակցել կաթ, միրգ, բանջարեղեն վերամշակող,  ինչպես նաև բուսական թեյեր, հատապտուղներ, անասնակերեր արտադրող կազմակերպությունները:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն