• Armenianeconomy.com

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

20 օգոստոսի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։

Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։

«Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։

Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։

Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։ Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։

Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։

snund.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Մեկնարկել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը• Աչքի անվճար զննումներ 18 տարեկանից բարձր բնակչության համար• Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս• ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր• Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ• Արագածոտնի մարզում շինարարական եռուզեռ է. կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում• Մարզի համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն