ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր

20 օգոստոսի 2020 | | Цитата

Օգոստոսի 19- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր:
 Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:

    Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ
մարզպետարանը հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի արտադրող-վաճառող և մթերող-վերամշակող շղթայի ներկայացուցիչները դեմ հանդիման բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները: Մարզպետը նշեց, որ խնդիրների վերհանումից հետո անհրաժեշտ է վերլուծել և գնահատել իրավիճակը ու գտնել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կողմերի միջև կապահովեն գործընկերային հարաբերություններ, ինչը ենթադրում է՝   երկու կողմերին էլ բավարարող պայմանների առկայություն:

    Քննարկվեց խաղողի կանխատեսվող քանակին, ինչպես նաև մթերումների քանակին ու վաճառքի գնին վերաբերող հարցեր: Առաջարկվեց խաղողի իրացման այլ տարբերակներ նաև՝ որպես մրգի՝ մեծածախ վաճառքի կազմակերպում։ 

   Արենի համայնքի ղեկավարը ներկայացրեց բնակավայրերում կանխատեսվող խաղողի մոտավոր քանակը և մթերողների հետ պայմանագիր ունեցող անձանց թիվն ու մթերման հնարավորությունները:
 
Որոշվեց վաճառող-գնորդ հարաբերություններն ամրագրել պայմանագրերով, պայմանագրերում զետեղելով խաղողի քանակի, որակի և գնի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ռիսկերին վերաբերող պայմանագրային կետեր:
Հանդիպման ավարտին մարզպետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկման համար և հաջողություններ մաղթեց բոլորին:

vdzor.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն