Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ին աճել է 9,5%–ով` մինչև 840.4 մլրդ դրամ

05 փետրվարի 2013 | | Цитата

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.–ին աճել է 9,5%–ով` մինչև 840.4 մլրդ դրամՀայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2012թ.-ին կազմել է շուրջ 840.4 մլրդ դրամ՝ 2011 թվականի համեմատ աճելով 9,5 տոկոսով, հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԱՎԾ տվյալներով' արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, ավելացել է 9,8 տոկոսով և կազմել ավելի քան 859.2 մլրդ դրամ։

Հաղորդագրության համաձայն, անասնաբուծության արտադրանքի ծավալը 2012թ.–ի դեկտեմբերին կազմել է շուրջ 46,4 մլրդ դրամ' 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 2,7 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 133,4 մլն դրամ' ավելանալով 40,9 տոկոսով, իսկ ձկնորսությանը' 3,9 մլրդ դրամ (37,1% աճ)։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների, 2012թ.–ի դեկտեմբերին խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումն աճել է 2,6 տոկոսով' 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 32,5 հազար տոննա։ Ընդ որում, մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, համապատասխանաբար, 5,8 և 5,1 հազար տոննա, իսկ մայրաքաղաքում' 0,2 հազար տոննա։

Վիճակագրական տվյալների համաձայն 2012թ.–ի դեկտեմբերին, 2011թ.–ի դեկտեմբերի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 3,9 տոկոսով' կազմելով 16,1 հազար տոննա։ Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Գեղարքունիքի մարզում' 3,0 հազար տոննա:

Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2012թ.–ի դեկտեմբերի, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,4 տոկոսով' կազմելով 39,5 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Արմավիրի մարզում' 11,2 մլն հատ։
Նշենք նաև, որ Հայաստանում 2012թ.–ի դեկտեմբերին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 1727 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է )' 2011թ,–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 37,1 տոկոսով։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն