Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ուժեղ դաշնակից ունենալով` ի դեմս Հայաստանի. Սարգսյան

Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ուժեղ դաշնակից ունենալով` ի դեմս Հայաստանի. ՍարգսյանՌուսաստանը շահագրգռված է Կովկասում ուժեղ դաշնակից ունենալով' ի դեմս Հայաստանի, «Մոսկովսկիե նովոստիին » տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում ուժեղ դաշնակից ունենալով' ի դեմս Հայաստանի։ Մեր տնտեսությունում կատարած ներդրումների առումով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը'չխոսելով արդեն ռազմական ոլորտում համագործակցության մասին»,– ասել է Սարգսյանը։

Ըստ նրա' հայ–ռուսական հարաբերություններն այսօր դաշնակցային փոխազդեցություն են, որն ամուր հիմնված է երկու երկրների ժողովուրդների միջև պատմական մերձեցման վրա։

«Այդ հարաբերությունների տարբերիչ գիծն այն է, որ մենք դրանցում ոչ մի խնդիր չենք տեսնում։ Պարբերաբար հարցեր են առաջանում, որոնք մենք երկկողմանի կարգով լուծում ենք։ Շատ կարևոր է, որ պատմականորեն մեր ժողովուրդների միջև հարաբերություններ են ձևավորվել, որոնք գնահատվում և փոխանցվում են սերնդեսերունդ։ Այդ պատճառով մեր հարաբերությունները համապարփակ բնույթ են կրում»,– ասել է Սարգսյանը։

Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ նույնիսկ դժվար է որպես առաջնային առանձնացնել որևէ մեկ կամ մի քանի ուղղություն։

«Միաժամանակ վերջին շրջանում առաջին պլան են դուրս գալիս անվտանգության և ապագայի համար մեր համատեղ պատասխանատվության հարցերը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ձևաչափը, որտեղ Հայաստանը կարող էր ամուր դիրքերում համագործակցել Ռուսաստանի հետ»,– ավելացրել է նա։

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն