Քաղաքապետարանը թափոնների տեսակավորումն սկսել է ստվարաթղթից

17 օգոստոսի 2020 | | Цитата

Խանութ առ խանութ բանակցելով` արդեն շուրջ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպության կազմում նոր բացված ստորաբաժանումն ստանձնել է Երևանի բնապահպանական կարևոր խնդիրներից մեկը լուծելու պարտավորությունը: Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5 տոկոսը:

«Երրորդ ամիսն է, որ սկսել ենք ամբողջ ուժով աշխատել: Այս պահին զբաղվում ենք միայն ստվարաթղթի հավաքով: Նպատակը՝ նվազագույնի հասցնել վերամշակվող թափոնների մուտքը աղբավայր»,- ընդգծում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը:

3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: Մեզանում նոր, բայց քաղաքակիրթ աշխարհում վաղուց ընդունված համակարգը քայլ առ քայլ ներդրվում է նաև Երևանում:

«Մեկ օրվա ընթացքում հավաքվում է 2 -2.5 տոննա ստվարաթուղթ, սա աճող թիվ է, որովհետև սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել: Նաև համագործակցում ենք ակտիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ»,-ասում է Հայկ Հովհաննիսյանը:

Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը:

«Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեխենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար»,-նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Իսկ մինչև այդ քաղաքացիների խնդիրն է՝ ստվարաթուղթը չգցել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, այլ հավաքել և հանձնել թափոնների տեսակավորման վարչություն: Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս. զանգահարեք +374 11 514 747 հեռախոսահամարով կամ այցելեք թափոնների տեսակավորման վարչության ֆեյսբուքյան էջ:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն