• Armenianeconomy.com

ԱԶԲ-ն հաստատեց 750,000 դոլար գրանտային ծրագիրը Հայաստանի համար

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատեց $750,000 կազմող Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը՝ հեռավար կրթության հարթակի մշակման եւ շահագործման միջոցով թագավարակի (COVID-19) համավարակին եւ այլ հիվանդություններին Հայաստանի դիմակայությունը  բարելավելու հարցում ՀՀ-ին օժանդակելու համար։

Ծրագիրը կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ իրավիճակների պայմաններում եւ նորմալ իրավիճակներում որակյալ եւ շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Աջակցության շրջանակներում կբարելավվի կանոնակարգային եւ ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաեւ օգտատերերի կարողությունները կզարգանան՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար վերապատրաստողների վերապատրաստման միջոցով։

Ծրագրի շրջանակներում հեռավար կրթության հարթակ կմշակվի՝ սովորելու ավելի լայն հնարավորություններ ընձեռելով եւ տեղեկատվություն տրամադրելով՝ սովորողների համար ավելի հարմար ձեւաչափով։ Հարթակը մանկապարտեզներից մինչեւ 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել եւ ուսուցիչներին ու սովորողներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման եւ մոնիթորինգի եւ ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ• Հայաստանի եւ Վրաստանի սեւծովյան նավահանգիստների միջեւ բեռնափոխադրումներն իրականացվում են սահմանված կարգով. ՀԿԵ• Հայաստանն ու Չինաստանը շահագրգռված են համագործակցության զարգացմամբ. վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՉԺՀ դեսպանի հետ• Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի նիստ ՀՀ և ԵՄ միջև• ՎԶԵԲ-ը Հայաստանին 10.6 միլիոն վարկ կտրամադրի` Մեղրիում նոր անցակետի կառուցման համար• Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից• Սփյուռքահայ չորս երիտասարդներ, «իԳործ» ծրագրի շրջանակներում, աշխատանքի կանցնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն