Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․Արցախի նախագահ

17 օգոստոսի 2020 | | Цитата

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:

Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:

Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ-Կարմիր շուկա-Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:

Հընթացս նոր թափ են ստացել նաև #ներհամայնքային_ճանապարհների_սալապատման աշխատանքները:

Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»,- գրել է Արցախի նախագահը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել:

news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն