• Armenianeconomy.com

Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

14 օգոստոսի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման և հետագա գործունեության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատուները զեկուցել են, որ կենտրոնը լիարժեք սկսելու է գործել 2022 թվականից, այժմ իրականացվում են շինարարական աշխատանքները, հայտարարվել է կենտրոնի կառուցման երկրորդ փուլի մրցույթը: Նշվել է, որ կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներքո՝ տնտեսվարողների համար արտահանման և ներմուծման գործընթացները հնարավորինս սահուն կազմակերպելու նպատակով: Ըստ պատասխանատուների, մեկ վայրում՝ վերը նշված կենտրոնում, գործելու են նաև արտահանման և ներմուծման գործառույթներում ներգրավված շահագրգիռ մյուս գերատեսչությունների ծառայությունները, ինչի արդյունքում տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի լիցենզիաների, թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով այցելել այս կամ այն վայրում գտնվող գերատեսչություն, կորցնել ժամանակ ու լրացուցիչ ռեսուրսներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ԱՏԳ կենտրոնի զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչպես նաև հետագայում նախատեսվող այլ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման, բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովման, փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: «Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տնտեսվարողների համար ապահովենք գործունեության լավ պայմաններ ու հնարավորություններ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ Գյումրիի ԱՏԳ կենտրոնի կառուցման որոշումն ունի կարևոր ու ռազմավարական նշանակություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առաջիկայում քննարկել բոլոր այն հնարավորությունները, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանն ու բիզնեսի համար էլ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Մեկնարկել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը• Աչքի անվճար զննումներ 18 տարեկանից բարձր բնակչության համար• Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս• Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան• ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր• Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ• Արագածոտնի մարզում շինարարական եռուզեռ է. կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն