• Armenianeconomy.com

Արմավիրի մարզից ներկայացված 77 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

11 օգոստոսի 2020 | Լուրեր մարզերից | Цитата

ՀՀ կառավարությունն ավարտել է Արմավիրի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը. 77 ծրագիր հավանության է արժանացել:

Արդյունքում Կառավարության համաֆինանսավորմամբ 2020 թվականին Արմավիրի մարզի 61 համայնքի, այդ թվում` 3 քաղաքային, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն 091.82 հազ. դրամ ընդհանուր բյուջեով:

Նշված գումարից շուրջ 1 մլրդ 713 մլն 257.33 հազ. դրամը համայնքների, 1 մլրդ 664 մլն 835.43.5 հազ. դրամը` պետության և 42 մլն 999.05 հազ. դրամը` մասնավոր հատվածի համաֆինանսավորման չափաբաժինն է:

Հաստատված ծրագրերի շրջանակում համայնքներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.

21 ծրագրով կիրականացվի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում` 1 մլրդ 554 մլն 131,41 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,
5 ծրագրով` խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցում` 258 մլն 403,96 հազ. դրամ ընդհանուր ծրագրային արժեքով,
3 ծրագրով` ոռոգման համակարգի կառուցում` 71 մլն 180,43 հազ. դրամ ծրագրային արժեքով,
1 ծրագրով` փողոցային լուսավորության ցանցի կառուցում` 26 մլն 942.80 հազ. դրամ ծրագրային արժեքով,
5 ծրագրով` վերականգնող էներգետիկա. արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում` 82 մլն 035,32 հազ. դրամ ծրագրային արժեքով,
11 ծրագրով` բնակավայրի գազաֆիկացում` 225 մլն 489,94 հազ. դրամ ծրագրային արժեքով,
9 ծրագրով` մանկապարտեզի կառուցում` 809 մլն 966,17 հազ. դրամ ծրագրային արժեքով,
10 ծրագրով` հասարակական շենքերի վերանորոգում/ կառուցում` 178 մլն 662,72 հազ. դրամ ծրագրային արժեքով,
3 ծրագրով` բազմաբնակարան շենքերի ընհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում` 53 մլն 900,30 հազ. դրամ ծրագրային արժեքով,
4 ծրագրով` այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում` 67 մլն 731,33 հազ. դրամ ծրագրային արժեքով,
5 ծրագրով` մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում` 62 մլն 605,00 հազ. դրամ ծրագրային արժեքով:
Համեմատության մեջ նշենք, որ 2019 թվականին Արմավիրի մարզում հավանության է արժանացել 36 սուբվենցիոն ծրագիր` 30 համայնքում: Այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է 1 մլրդ 332 մլն 816,30 հազ. դրամ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին 2,5 անգամ ավելացել է սուբվենցիոն ծրագրերի թիվը, 2,0 անգամ` ծրագրային հայտ ներկայացրած համայնքների թիվը և 3,1 անգամ` ծրագրերի բյուջեն:

armavir.mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր մարզերից
• ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից բժշկական պարագաներ են հատկացվել Արմավիրի մարզպետարանին• Մեկնարկել է «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը• Աչքի անվճար զննումներ 18 տարեկանից բարձր բնակչության համար• Արարատի գինու գործարանում նոր ներդրումներ են արվում, վերազինվում են արտադրական սարքավորումները. Տիգրան Խաչատրյանն այցելել է արտադրամաս• Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան• ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր• Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ• Արագածոտնի մարզում շինարարական եռուզեռ է. կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն