«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

10 օգոստոսի 2020 | Նախագծեր | Цитата

Առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։ Մասնավորապես պետության նվիրատվության համար իրավական հիմք հանդիսանալու է սույն 2019 թվականի Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի հիման վրա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավորվելու է կնքել շահառուի հետ նվիրատվության պայմանագիր։

Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման համար սահմանվել է ընտանիքի կազմի հստակ չափանիշներ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ 2020 թվականի N__ -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվինբնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» թիվ N 1666-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
«1) Որոշման հավելվածի 2-րդ կետի գ. ենթակետը շարադրել հետևյալ խմաբագրությամբ.

«գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2020 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը.».

2) Որոշման հավելվածը լրացնել նոր 2.2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«2.2. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ ընտանիք, որոշվում է հետևյալ չափանիշներով.

ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ))՝ Ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն, կամ
Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը, կամ
համատեղ տնտեսություն վարելը (միևնույն հասցեում փաստացի միասին բնակվելը, միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը, անձի ինքնուրույն կենսաապահովման բացակայությամբ պայմանավորված մեկ այլ անձի հոգածության տակ լինելը, համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):».
3) Որոշման հավելվածի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության էլեկտրոնային տեղեկատվական բազայի միջոցով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:».

5) Որոշման հավելվածի 37-րդ կետի վերջին նախադասությունում «քաղվածքի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի նշումը, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ».

4) Որոշման հավելվածի 38-րդ կետում «նվիրատվության պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի պատճենները» բառերով.

5) Որոշման հավելվածի 39-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Վկայագիր ստացած անձի կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետության նվիրելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից այն համարվում է ընդունված սեփականության իրավունքով։ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմում ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է սեփականաշնորհված ժամանակավոր կացարանի նվիրատվության պայմանագիր և սահմանված կարգով իրականացնում պետական սեփականության իրավունքի գրանցում:»։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.
2019 թվականին ընդունվեց Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Սույն որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։ Սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում բնակարանների գնման գործընթացը բավականին երկարում է՝ պայմանավորված յուրաքանչյուր գործով Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից առանձին կառավարության որոշման ընդունման գործընթացների ապահովման անհրաժեշտությամբ։ Ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում, քանի որ առուվաճառքի պայմանագրով գումարների փոխանցումը բավականին տևական ժամանակ է պահանջում, ինչը վաճառողների կողմից հիմնականում չի ընդունվում, որի արդյունքում էլ վկայագիր ստացած անձինք չեն կարողանում համապատասխան բնակարաններ ձեռք բերել և իրացնել իրենց իրավունքը։

Միաժամանակ, ծրագրի իրականացման փուլում ակնհայտ դարձավ, որ առավել խնդրահարույց են այն դեպքերը, երբ անձանց փաստացի բնակության ուսումնասիրության արդյունքում պետք է որոշել ընատնիքի կազմը: Քանի որ չկա հստակ իրավական ակտ, որը միանշանակորեն կսահմանի որն է հանդիսանում «ընտանիք»: Ընտանեկան կյանքի գոյությունը կամ բացակայությունը ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի լույսի ներքո էականորեն պայմանավորված է սերտ անձնական կապերի իրական գոյության փաստով (see K. and T. v. Finland [GC], no. 25702/94, § 150, ECHR 2001‑VII): Ուստի, նախագծով սահմանվել են որոշակի չափանիշներ:

 

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկվում է սահմանել նոր ընթացակարգ սեփականաշնորհաված բնակարանները պետությանը նվիրելու համար։ Մասնավորապես պետության նվիրատվության համար իրավական հիմք հանդիսանալու է սույն 2019 թվականի Կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը, որի հիման վրա էլ Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավորվելու է կնքել շահառուի հետ նվիրատվության պայմանագիր։

Միաժամանակ, իրավական որոշակիության ապահովման համար սահմանվել է ընտանիքի կազմի հստակ չափանիշներ:

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։

Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Նախագծի մշակման ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն