• Armenianeconomy.com

ՊԵԿ-Ը ԽԻՍՏ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՑ ՀԴՄ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները: 

Մասնավորապես` համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս: 

ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ: 

Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից համապատասխանության եզրակացություն ստացած «Սմարթ Սոլյուշնս», «Դոկտեխնիկ», «Իննթեք», «Տոչ-Մաստեր» և «Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս» ՍՊԸ-ների ներկայացուցիչները ներկայացրել են նաև շուկայի բարելավման ու ՀԴՄ-ների ներդրման գործընթացի պարզեցման առաջարկներ:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է...• ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲԱՎՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏՈՎ• Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին• ՊԵԿ ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ՝ ԶՈՒԳՈՐԴՎԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՇՈՒՐՋ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓԻ ՎՆԱՍՈՎ• Փաշինյանի մոտ քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը• ԴԱՍԸՆԹԱՑ` «Արդյունավետ վաճառքի գործիքներ» թեմայով• ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին• ՊԵԿ նախագահը հանդիպել է հագուստ բեռնափոխադրող ընկերությունների հետ. արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել• Հայ արտադրողներն այլեւս ստիպված չեն լինի Ռուսաստանում գրանցել ախտահանող միջոցները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն