Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր արտադրելու լիցենզիա է ստացել

05 օգոստոսի 2020 | Առողջապահություն | Цитата

Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել:  Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը: YEA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից»,- գրել է Արշակյանը:

Նախարարը նշել է, որ լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել են 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն