ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցի թիրախում երեկ Դիլիջանն էր․ ի՞նչ պատկեր է գրանցվել խոշոր հյուրանոցներում

04 օգոստոսի 2020 | Տեսչական մարմիններ | Цитата

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն երեկ Դիլիջանի խոշոր հյուրանոցներում էին։

Պայմանավորված ամռան այս շրջանում հանգստացողների մեծ թվաքանակով ու անվտանգության կանոնների չպահպանման դեպքում վարակի տարածման լուրջ ռիսկերով՝ ԱԱՏՄ-ն վերջին շրջանում հատուկ ուշադրության է առել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում։

ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր Դիլիջանի հյուրանոցներում լայնածավալ դիտարկումների արդյունքում առանձնակի խոշոր խախտումներ չեն արձանագրել․ առկա խնդիրները ենթակա են եղել տեղում շտկման, ինչի վերաբերյալ եւ մասնագիտական խորհրդատվություն եւ ցուցումներ են տվել ԱԱՏՄ մասնագետները։ Ըստ այդմ՝ պարետին կասեցման միջնորդություններ այս դիտարկումների մասով չեն ներկայացվի։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրվա ընթացքում լայնածավալ ստուգայցեր էին անցկացվել նաեւ Ծաղկաձորում, որտեղ գործող մի շարք խոշոր հյուրանոցների գործունեությունը պարետի որոշմամբ ժամանակավորապես կկասեցվի։

ԱԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են ողջ երկրում։ Ուստի տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

gov.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեսչական մարմիններ
• Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ• ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշումներ են կայացվել• Կարսում մաքսանենգության կասկածանքով 2 հայաստանցիների կոշիկների մեջ 1 կգ ոսկի են հայտնաբերել. Hurriyet• ՀՀ-ում ձվի շուկան ինքնաբավ է, կան բավարար պաշարներ, առաջիկայում գնային էական փոփոխություններ չեն սպասվում• ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով• Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք• 2023 թվականի դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. տուգանքը կազմել է 65.25 մլն դրամ • Շրջակա միջավայրի նախարարությունը կավելացնի Սևանում բաց թողնվող իշխանի մանրաձկան քանակը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն