Ռուսաստանաբնակ հայ գործարարը ներդրումներ է կատարել Տաշիրի տարածաշրջանում հացահատիկի նոր ցանքատարածությունների ստեղծման եւ հացահատիկի մեքենայացված շտեմարանի (էլեվատորի) կառուցման համար: Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Բոզոյան» ընկերության (ընկերությունը սեփականատիրոջ անունով է) գործադիր տնօրեն Ջոն Պողոսյանը, շտեմարանն արդեն գրեթե կառուցված է եւ շուտով կմիանա հոսանքին եւ այլ ենթակառուցվածքների: Այն նախատեսված է 10 հազ. տոննա հացահատիկի համար եւ հագեցած է ժամանակակից իսպանական սարքավորումներով:
Ընկերությունը սեփական դաշտերում 1200 հա ցանք է կատարել, սակայն էլեվատորի լիարժեք բեռնվածության համար անհրաժեշտ է առնվազն 5 - 6 հազ. տոննա հացահատիկ: Նրանք պատրաստ են նոր դաշտեր ձեռք բերել, սակայն խնդիրներ են առաջանում հողերի սեփականատերերի հետ կապված, ովքեր լքել են Հայաստանը:
Հողի մշակման համար ընկերությունը նոր տեխնիկա է ներկրել ԱՄՆ-ից եւ անհամբերությամբ սպասում են, թե երբ են այն փորձարկելու մեծ տարածությունների վրա:
Ընկերությունը աշնանացան ցորենի առաջին բերքը հավաքել է անցած տարի: Միջին բերքատվությունը բավական բարձր է եղել' հեկտարից 18 ցենտներ:
Հեռանկարում ընկերությունը ցանկանում է ունենալ նաեւ ալրաղացային արտադրություն' ոչ միայն հացահատիկ, այլեւ ալյուր իրացնելու համար:
Աղբյուրը՝ news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться