Մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով

30 հուլիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես,

ա/ ովքեր մինչ օրս մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող հաշվեգրված գումարների հետ վերադարձն ապահովելու նպատակով հարկային մարմին չեն ներկայացրել իրենց հաշվեհամարը, ապա պարտադիր կերպով նախընտրած գործատուին պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկություն, որից հետո կծանուցվեն վերադարձվող գումարի առկայության մասին՝ գործատուի կողմից վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի համապատասխան բաժնում լրացում կատարելուց հետո,

բ/ ծանուցումները ստանալուց հետո, այդ նույն էլեկտրոնային հասցեից բացառապես մասնակցի անվամբ բացված գործող բանկային հաշվի մասին տեղեկությունը ծանուցագրի հետ միասին ուղարկել նախընտրելի սպասարկման բաժնի  էլեկտրոնային հասցեին: 

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումի օրինակելի ձևը այսդեղ. www.petekamutner.am

 

 

 

 

   1. դիմում,
   2. սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն