Արարատի մարզում շուտով կմեկնարկի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը:
Ներհամայնքային ոռոգման համակարգերի վերականգնման ընդհանուր արժեքը 2 միլիարդ 318 միլիոն ՀՀ դրամ է:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի վարկավորմամբ և համայնքների 10% տոկոս համաֆինանսավորմամբ:
Հիմնական նպատակներն են՝ վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքները, ներտնտեսային ոռոգման համակարգերը, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:
Ծրագրում մարզից ընդգրված է 31 համայնք՝ Շահումյան, Կանաչուտ, Դվին, Այգեստան, Այգեպատ, Ոստան, Սիսավան, Վանաշեն, Վեդի, Փոքր Վեդի, Դաշտաքար, Նոր Ուղի, Նոյակերտ, Արարատ, Այգավան, Զանգակատուն, Լուսառատ, Դարակերտ, Դաշտավան, Արբաթ, Ղուկասավան, Հայանիստ, ք. Մասիս, Նիզամի, Այնթապ, Նոր Խարբերդ, Արաքսավան, Արևշատ, Մասիս, Աբովյան, Արգավանդ: Հնարավոր է՝ մասնակցություն ունենա նաև Նորաշեն համայնքը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться