• Armenianeconomy.com

Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

29 հուլիսի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով:

Փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, նա համայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ:

Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն:

Ֆերեմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։

Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30%-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը», - նշել է նա:

Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներն այցելել են կենտրոն• Այգին ապահովագրած 80 գյուղացի արդեն ստացել է փոխհատուցում• Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները• Ուշադրություն. Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար• Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով• Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր• Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը, սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև, նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանը. Արման Խոջոյան• Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը• Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրերը. Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն