2020թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7%-ով

28 հուլիսի 2020 | | Цитата

2020թ. հունվար-հունիս ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ոլորտներում։

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, շինարարությունը նվազել է 23.4%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 11.1%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 6.4%-ով, իսկ գյուղատնտեսության համախառնարտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 895 952.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,262,458.8 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 861,686.7 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 105,779.6 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառնարտադրանքի ծավալը՝ 239,967.3։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն