«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

27 հուլիսի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.4-րդ կետով.

«25.4) սահմանում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման վերցված առարկաները իրացնելու կարգը:»:

Հոդված 2.  Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) իրականացնում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների վերցնում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.4-րդ կետով.

«41.4) սահմանում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման վերցված առարկաները իրացնելու կարգը:»:

Հոդված 2.  Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«12) իրականացնում է ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների վերցնում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի իրականացման դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները, օգտավործվող տրանսպորտային միջոցները, սարքավորումները, այլ միջոցներն ու գործիքները կարող են վերցվել ոստիկանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

Վերցնելուց առաջ իրավախախտման կատարման մեջ կասկածվող անձին բանավոր պահանջ է ներկայացվում անհապաղ դադարեցնել իրավախախտումը և տրամադրել ինքնությունը հաստատող փաստաթուղթ՝ նախազգուշացնելով, որ տվյալ պահանջը չկատարելու, ինչպես նաև իրավախախտումը շարունակելու դեպքում վերը նշված առարկաները ենթակա են վերցման:

Վերցնելն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն, որտեղ նշվում են կազմող անձի պաշտոնը, անունը և ազգանունը, վերցնելու վայրը, ժամանակը, հանգամանքները, վերցնելու մասնակիցների տվյալները, վերցված առարկաների քանակը, չափը, քաշը, բնորոշիչ հատկանիշները և այլ առանձնահատկություններ:

Արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն այն ծանոթացնում է գործողության մասնակիցներին, որոնք ծանոթանալուց հետո այն ստորագրում են և իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները: Եթե մասնակիցներից մեկը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ ապրանքն այդ պահին տիրազուրկ է կամ իրավախախտում կատարած անձը հրաժարվել է ներկայացնել ինքնությունը հաստատող փաստաթուղթ, ապա այդ մասին նշում է կատարվում արձանագրությունում: Իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները, գործիքներն ու միջոցները վերցնելու գործընթացը կարող է տեսանկարահանվել կամ տեսաձայնագրվել դրանք վերցնող պաշտոնատար անձի կողմից, ինչի մասին նույնպես նշում է կատարվում արձանագրությունում, իսկ տեսանկարահանման կամ տեսաձայնագրման նյութերը, ինչպես նաև իրավախախտումը դադարեցնելու վերաբերյալ բանավոր պահանջ ներկայացնելու ընթացքի տեսաձայնագրությունը հետագայում փաստաթղթային, էլեկտոնային կամ այլ կրիչով կցվում են վերցնելու մասին արձանագրությանը:

Արձանագրության պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում մոտ կատարվել է վերցնելու գործողությունը, իսկ առձեռն ստանալուց հրաժարվելու դեպքում կարող է առաքվել փոստով:

Վերցված ապրանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ստանալու նպատակով, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել մասնագետներ կամ փորձագետներ:

Վերցված ապրանքները տեղափոխվում են դրանց պահպանության համար նախատեսված՝ որակի անվտանգության համար անհրաժեշտ սարքավորումներով ու սենքերով կահավորված տարածք, որտեղ պահվում են մինչև վարչական վարույթի ավարտը, իսկ տիրազուրկ ապրանքները՝ միչև օրենքով սահմանված կարգով դրանց տնօրինման համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտը: Բացառություն են կազմում արագ փչացող ապրանքները, որոնք վերցնելուց հետո հատուկ պահպանության տարածքում պահվում են երեք աշխատանքային օր: Եթե ապրանքների սեփակատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաև այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչև վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո:

Եռօրյա ժամկետում վերը նշված գումարները չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում  նշելով բռնագանձման և վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:    

Անձը, ումից սույն հոդվածով սահմանված կարգով վերցվել են սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի և այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

         Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առևտրի և առհասարակ առևտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին և ընթացակարգերին համապատասխան։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առևտրի իրականացման գործունեությունը և տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առևտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն