• Armenianeconomy.com

Ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Գործադիրն ընդունել է ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալու, «Նոբբի» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում: Ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Արզումանյան փողոցի 8/1 հասցեի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը, այն գտնվում է նույն Արզումանյան փողոցի 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ: Արդեն մի քանի ամիս է ընկերությունը տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն իրականացնում է բնակելի շենքի կառուցապատում: Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենք: Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին՝ վերաբնակեցնելու նպատակով: Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևան համայնքին տրամադրել 800.0քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո շուրջ 350.0քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան համայնքին:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը փորձում է ներդնել վթարային շենքերի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ: «Եթե այս նախագիծն աշխատի՝ կնշանակի, որ մենք գործընթացը սկսել ենք և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծենք: Երկար ժամանակ քննարկում էինք, խնդիրն այն էր, որ պետք է նաև ներդրողների կողմից հետաքրքրություն լիներ: Հիմա շատ ուրախ եմ արձանագրել, որ այդպիսի առաջին գործնական, կոնկրետ հետաքրքրությունն ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանը ներդրողների համար ավելի գրավիչ է, քան մարզերը. «Բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի մարզերում այդ գործընթացը նույնպես գրավիչ դարձնենք: Հույս ունենք, որ այս գործընթացը կընդլանվի, կհայտնվեն նոր հետաքրքրություններ, նոր ներդրողներ, որի արդյունքում վթարային շենքերի ահագնացող պրեբլեմը ՀՀ-ում կսկսվի լուծվել»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող 1333.6 քառ.մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ է վերցվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է նաև Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից և ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու անհրաժեշտությունից։ Մոսկովյան 13 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։ Այդ հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում է որպես պոլիկլինիկա, որից սպասարկվող բնակչության թիվը կազմում է 15787 մարդ, ուստի բուժհաստատության գործունեության տեղափոխումը այլ վայր կառաջացնի անհարմարություն սպասարկվող բնակչության համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմը տեխափոխել Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենք՝ հետագա գործունեության համար։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը• «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին»• ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ• ՊԵԿ. ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ՝ ԿԱԶՄԵԼՈՎ 69,4 ՄԼՐԴ ԴՐԱՄ• ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ• «ՀԱՐԿԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՈՒՄ. 5 ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»• Կառավարությունն Օրբելի, 23-ում գտնվող շենքը կօտարի մրցույթով. նախատեսվում է կառուցել հյուրանոց• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• Արտոնություն տրվեց արեւային էլեկտրակայան կառուցող «Շարոսոլար» ընկերությանը. Կայանը կլինի Կաթնաղբյուրում
Ծառայություններ
• Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր արտադրելու լիցենզիա է ստացել• ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով• ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով• Հայաստանում ներքին տուրիզմի ընդլայնման մեծ հնարավորություններ կան• Հանդիպում զբոսաշրջության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ• Կառուցենք Հայաստանը Նորովի• Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային կանխարգելիչ վերանորոգման• Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրասատանի սահման միջպետական ճանապարհի վրա մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները• Մեկնարկում է Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը. կբարեկարգվի շուրջ 16000 քմ տարածք

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն