• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր

27 հուլիսի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման  միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Ծրագիրը կիրականացվի 2020 և 2021 թվականներին Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ  2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։

Ծրագրի շրջանակում առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ 1 կգ սերմի  համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը կկազմի   70 դրամ։

Ցանք կատարելու նպատակով ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը և ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը։

Մատակարարները կարող են իրենց կողմից արտադրված և/կամ ներմուծված սերմերով, իսկ  տնտեսավարողները ներմուծված սերմերով ցանք կատարել ու ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին կտրամադրվի ցորենի մշակության,  ցանքաշրջանառության կիրառման վերաբերյալ անվճար խորհրդատվություն։

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են սերմ ձեռք բերել միայն Նախարարության կայքում հրապարակված մատակարարներից։

Սերմերի վաճառքը  կիրականացվի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ բացառապես պայմանագրային հիմունքներով (Պայմանագրի օրինակելի ձև)

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝  011 524 610, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333 հեռախոսահամարով։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Այգին ապահովագրած 80 գյուղացի արդեն ստացել է փոխհատուցում• Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները• Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան• Ուշադրություն. Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար• Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով• Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը, սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև, նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանը. Արման Խոջոյան• Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը• Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրերը. Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը• Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ. ծրագրի չափը՝ 2,47 մլն եվրո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն