• Armenianeconomy.com

«Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար: Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպում` պետական համակարգում նորարարական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տվյալների քաղաքականության զարգացմամբ, համակարգերի փոխգործելիության ապահովմամբ, միասնական ստանդարտների ներդրմամբ, կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև մասնավոր հատվածում թվային գործիքների խթանմամբ: Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում: Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. և 2022-2025 թթ.: Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և մասնագիտական ասոցիացիաների հետ, ներկայացված առաջարկները նկատի են առնվել և ընդունվել են ի գիտություն:

Ռազմավարության շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են թվայնացման միասնական ստանդարտներին և ձևաչափերին, ըստ ոլորտների մատուցվող պետական ծառայությունների շրջանակին, միջգերատեսչական համագործակցությանը, կիբերանվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալների համակարգերի փոխգործելիությանը, թվայնացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների ներդաշնակեցմանը վերաբերող և այլ հարցեր: Արծարծվել են կազմակերպչական մի շարք հարցեր ևս:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել և՛ բովանդակային, և՛ տեխնիկական ուղղություններով: Վարչապետի դիտարկմամբ, բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ և տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների և արդյունքների մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրային ակտիվ կոմունիկացիան, թվային փոխակերպման գործընթացների վերաբերյալ լայն իրազեկումը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, քննարկման արդյունքներով, լրամշակել ռազմավարության նախագիծը և ընթացք տալ հետագա աշխատանքներին: https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/07/20/Nikol-Pashinyan-meeting-Digitization/

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Հայաստանյան նորարար ընկերությունները կարող են մասնակցել հեռահաղորդակցության ոլորտում համաշխարհային մրցույթին• Հարկային արտոնություն են ստացել ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներ• Սփյուռքահայ մասնագետները իրենց փորձը կներդնեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում• Հակոբ Արշակյանը ծանոթացել է «Գորիսի Գամմա» ընկերության՝ ՌԴ և Կանադա արտահանվող արտադրանքին• 2020-ի հունվարի 1-ից մինչ օգոստոսի 21-ը 134 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն. ԲՏԱ նախարար• Բարձր տեխնոլոգիաների ոլորտի 134 նոր ստեղծված ընկերություններ հարկային արտոնություններ են ստացել• Ռազմարդյունաբերական կոմիտեում կայացել է քննարկում անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ• Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ• Մեկնարկել է Edutainment նախագիծը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն