Հայաստանին տրվել է ԱՃԹՆ-ին համապատասխանող երկրի կարգավիճակ

20 հուլիսի 2020 | | Цитата

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը. Հայաստանը բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի պահանջների իրականացման գործում։ 2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանը ԱՃԹՆ-ի անդամ 53 երկրների մեջ 9-րդ երկիրն է, որին շնորհվել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ։
«Չնայած ընդերքօգտագործման ոլորտում տարբեր շահեր ուենալուն՝ մեր քաղաքացիական հասարակության գործընկերների, հանքարդյունաբերության ներկայացուցիչների և պետական կառավարման մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ պետությունը կարողացավ հասնել այս ձեռքբերմանը»,- Ազգային ժողովի ամբիոնից կարևոր լուրի մասին հայտնելիս՝ նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ով նախկինում ղեկավարել է ԱՃԹՆ ստանդարտի ներդրման աշխատանքները համակարգող ազգային քարտուղարությունը։
Վավերացման գնահատականով՝ 20 պահանջների գծով Հայաստանը գրանցել է բարձր՝ satisfactory գնահատական, իսկ 4-ի մասով գերազանցող՝ beyond գնահատական։

Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնել ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման, նախաձեռնության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերի վերաբերյալ՝ նշելով, որ արդյունահանող ճյուղերի թափանցիկությանն ուղղված գործընթացները հստակորեն ամրագրված են երկրի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում․ «Խորհուրդը գնահատում է համակարգված բացահայտումների անցնելու Հայաստանի քայլերը, այդ թվում, մետաղի ադյունահանման պայմանագրերի կանոնավոր բացահայտումները և երկրի իրական սեփականատերերի ռեգիստր հիմնելու հանձնառությունը: Խորհուրդը խրախուսում է կառավարությանը՝ շարունակելու իր ջանքերը համապատասխան պետական մարմինների և ընկերությունների կողմից արդյունահանող ոլորտի տվյալների պարբերական բացահայտումների, ինչպես նաև ԱՃԹՆ-ի տվյալների լայնորեն օգտագործելու ուղղությամբ:»
Համաձայն 2016թ․ ԱՃԹՆ-ի ստանդարտի 8.3.b պահանջի՝ այն դեպքում, երբ Վավերացումը հաստատում է, որ երկիրը բավարարող առաջընթաց է ունեցել բոլոր պահանջների գծով, ԱՃԹՆ-ի խորհուրդը այդ երկրին շնորհում է ԱՃԹՆ-ին համապատասխանող երկրի կարգավիճակ։

Հիշեցնենք, որ 2019թ. հունիսին Հայաստանն արժանացել էր երեք տարին մեկ անցկացվող ԱՃԹՆ-ի համաշխարհային համաժողովին տրվող ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին։
 
mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն