• Armenianeconomy.com

Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը, սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև, նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանը. Արման Խոջոյան

17 հուլիսի 2020 | Գյուղատնտեսություն | Цитата

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագիրը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Դավիթ Բաբայանը:

Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:

«Այս ծրագիրը տարբերվում է ոլորտում իրականացված նախորդ ծրագրերից: Նախկինում Կառավարությունը հայտարարում էր գնման գործընթաց, մասնակցելու ցանկություն ունեցող մատակարարները դիմում էին ծրագրին և միայն մեկ մատակարար էր տրամադրում ծրագրի համար պահանջվող ամբողջ քանակը: Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի շուկան լինի մրցակցային, որպեսզի խթանենք տեղական սերմերի արտադրությունը, կարողանանք ավելի սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև», - նշել է փոխնախարարը և ընդգծել, որ այս ծրագրի առանձնահատկություններից է նաև սերմ արտադրողների և սերմ ներկրողների համար ստեղծված հավասար պայմանները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մարզպետարաններն արդեն հավաքագրել և նախարարությանը տրամադրել են տեղեկատվություն բարձրորակ սերմերի և սորտերի հնարավոր պահանջարկի վերաբերյալ:

Նաև նշվել է, որ ծրագրին մասնակցելու համար մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն, և ծրագրում ընդգրկված մատակարարների ցանկը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Մատակարարները սերմերի վաճառքը պետք է իրականացնեն հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Փոխնախարար Արման Խոջոյանն ու համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ ծրագրի վերաբերյալ:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Այգին ապահովագրած 80 գյուղացի արդեն ստացել է փոխհատուցում• Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները• Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան• Ուշադրություն. Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար• Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր՝ 50 մլն դոլար ընդհանուր արժեքով• Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր• Տեղական սերմարտադրողներին և ներկրողներին ներկայացվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը• Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրերը. Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը• Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ. ծրագրի չափը՝ 2,47 մլն եվրո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն