Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները

17 հուլիսի 2020 | Աշխատանքային | Цитата

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 16-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրինագիծը: Նախաձեռնության նպատակը հանրության մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի կարգավորումն է: Կառավարությունն առաջարկում է երկարացնել գործատուների կողմից գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը մինչեւ 2022 թ. հունվարի մեկը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկներ չեն եղել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը,Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը եւ Կարեն Սարուխանյանը: Օրինագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որն էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել օգտավետ կառավարմանը: Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են առաջարկվել. արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը պետք է հաստատի լիազոր մարմնինը՝ արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում (նախկինում նախատեսվում էր 48 ժամ):

Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը բարձրաձայնել է գործադրի առաջարկները, որոնց համաձայն արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը կախված արտակարգ իրավիճակի առաջացման հիմքից պետք է սահմանի առողջապահության բնագավառի  լիազոր մարմինը, ինչը կիրառելի կլինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար: Առաջարկվում է կարգի հաստատման ժամկետը սահմանել ընդհանուր ընթացակարգերով, բայց եթե կլինեն արտակարգ իրավիճակի պայմաններում հիմնական օրենքով սահմանված ժամկետի արագացված ընթացակարգեր, ապա լիազոր մարմինը կաշխատի այդ ձեւաչափով: Առողջապահության բնագավառի գործունեության պլանը սահմանվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից, արտակարգ իրավիճակի դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմինն արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով պայմանավորված մշակում եւ հաստատում է առողջապահության բնագավառի արագ արձագանքման պլան:

Կառավարության ներկայացուցչի եւ պատգամավորների քննարկումների արդյունքում որոշվել է, որ արտակարգ իրավիճակներով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կարգը կախված արտակարգ իրավիճակի առաջացման հիմքից պետք է սահմանի առողջապահության բնագավառի  լիազոր մարմինը՝ ողջամիտ ժամկետում: Առողջապահության բնագավառի գործունեության պլանները եւս պետք է մշակի եւ հաստատի առողջապահության բնագավառի լիազոր մարմինը: Պլանը լինելու է արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ: Արտակարգ իրավիճակներով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կարգը անկախ սեփականության ձեւից պետք է ներառի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ՝ ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն