• Armenianeconomy.com

Արցախում տաքսի ծառայություն իրականացնող տնտեսվարողները որպես աջակցություն կստանան 128 հազար դրամ

15 հուլիսի 2020 | Արցախ | Цитата

ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը ղեկավարվելով Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 29-ի N 134-Ա որոշմամբ՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով ուղևորափոխադրումների ոլորտում առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման միջոցառումների շրջանակներում ֆինանսական օժանդակություն է տրամադրում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում այն անհատ ձեռնարկատերերն ու ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2020թ. ապրիլի 1-ը զբաղվել են միայն մարդատար-տաքսի ավտամոբիլներով միջպետական ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ:

Սույն միջոցառման շրջանակներում շահառուներին տրամադրվելու է 128,000 հազար ՀՀ դրամ:

Նախնական պայմանագիր կնքելու նպատակով շահառուները մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացնում.

ա. գրավոր դիմում

բ. տրանսպորտային միջոցի հավշառման վկայագիր

գ.տրանսպորտային միջոցի վարձակալության դեպքում՝ վարձակալության պայմանագիր

դ. անձը հաստատող փաստաթուղթ

ե. նշված գործունությամբ զբաղվելու մասին հիմնավոր փաստաթուղթ՝ առնվազն

2020թ. առաջին եռամսյակի կտրվածքով:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է ներկայացված փաստաթղթերի իսկությունը, կնքում նախնական պայմանագիր և ապահովում ֆինանսավորումը:

Շահառուները դիմումները կարող են ներկայացնել ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչություն, հասցե Փետրվարի 20-ի փողոց, շենք 1:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հեռ. 94-84-35:

news.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն