Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը։
Նորարարական նախաձեռնությունների իրականացման նպատակով ՄԱԶԾ ԿՀ տրամադրում է ներկայացված և ընտրված Ծրագրի ընդհանուր արժեքի` առավելագույնը 20․000 ԱՄՆ դոլարի 70% համաֆինանսավորում` նախագծային և նախահաշվային աշխատանքների, ագրոպարենային ոլորտի սարքավորումների, շինանյութի և գույքի ձեռքբերման, մարքեթինգային ծախսերի, մասնագիտական խորհրդատվության և վերապատրաստման դասընթացների համար։
Ծրագրերի ընտրությունը կատարվելու է երկու փուլով ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից սահմանված պայմաններին և չափանիշներին համաձայն՝ մրցութային հանձնաժողովի կողմից:
«Կայուն համայնքներ» ծրագիրն ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձինք ովքեր․
ունեն ՀՀ քաղաքացիություն, վերջին 5 տարվա ընթացքում մշտական բնակություն Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում,
ունեն նորարարական նախաձեռնությունների ծրագիր կապված գյուղատնտեսական ապրանքների վերամշակման և սննդի արտադրության հետ,
պատրաստակամ են ներդնել ֆինանսական միջոցներ Նախագծի ընդհանուր արժեքի 30%-ի չափով,
Նախագծի մեկնարկին կլինեն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
նվազագույնը երեք տարի պարտավորվում են իրականացնել Նախագիծը,
պարտավորվում են իրականացնել ՄԱԶԾ ԿՀ ծրագրի կողմից մշակված և ծառայությունների բարելավմանն ուղղված դրույթները, մասնակցել վերապատրաստման դասընթացներին ու միջոցառումներին:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել ՄԱԶԾ ԿՀ-ի կողմից մշակված հայտադիմումը։ Խնդրում ենք հետևել հղմանն` այստեղ:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հուլիսի 20-ը ժամը 18։00:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323; +(374 91) 041323; +(374 93) 921099 բջջային հեռախոսահամարներին, աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться