ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է 2020 ԹՎԱԿԱՆԻ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

10 հուլիսի 2020 | Հարկային-մաքսային | Цитата

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար:

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 602.8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից` 160.4 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար:

2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն