ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

10 հուլիսի 2020 | | Цитата

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը։ Այն ուղղված է ընդերքօգտագործման իրավունք ունեցող կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցմանը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական տարընթերցումների վերացմանը, հատուկ նշանակության սահմանային շերտի հողատարածքում սահմանային գետերի ափերին գտնվող ողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների գնահատման եւ արդյունահանման հետ կապված հարցերի կարգավորմանը։ Մետաղական հանքերի համար լիցենզիա կտրվի 50-ի փոխարեն 25, ոչ մետաղականի՝ 15տարով։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո ներկայացվել են բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են։

Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ բնագավառի մասնագետները ներկայացրել են բազմաթիվ մտահոգություններ։ Նրանք նաեւ բարձրաձայնել են հանքերի պաշարների գնահատման հետ կապված հարցեր։ Պատգամավորներն իրենց ելույթներում մատնանշելով բազմաթիվ խնդիրներ՝ կողմ են արտահայտվել հարցի քննարկման հետաձգմանը։ Բաբկեն Թունյանի առաջարկությամբ մի շարք հարցեր հստակեցնելու եւ կարգավորելու համար հանձնաժողովականները միաձայն որոշում են կայացրել փաթեթի երկրորդ ընթերցումը հանել 24 ժամյա ռեժիմի ընթացակարգից։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը։ Մայիսի 20-ին փաթեթի քննարկումը հետաձգվել էր երկամսյա ժամկետով։ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օրենսդիրների հետ համատեղ քննարկումների արդյունքում լուծվել են բոլոր խնդիրները եւ ներկայացվել է հիմնովին լրամշակված տարբերակ։ Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստեղծմամբ: Նպատակն է՝ համապարփակ կարգավորել տեսչական մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ:

Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթին։

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն