Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ. ծրագրի չափը՝ 2,47 մլն եվրո

08 հուլիսի 2020 | Հայտարարություններ | Цитата

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:

Ի՞նչ եւ որտեղ
Ծրագիրը հայտարարում է կանաչ և օրգանական ագրոբիզնեսի աջակցության բաց մրցույթ եւ հայտերի հավաքագրում՝ բաղկացած 2 լոտից.

-  ԼՈՏ 1՝ «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն հետեւյալ  մարզերի համար՝ Շիրակ, Լոռի և Տավուշ։
Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝
- Մրգերը, հատապտուղները, բանջարեղենը՝ թե թարմ, թե վերամշակված
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 10,000 եվրո

- ԼՈՏ 2՝ Օրգանական (սերտիֆիկացված կամ անցումային) ագրոբիզնեսի օժանդակություն Հայաստանի բոլոր մարզերում եւ արժեշղթաներում։ Այնուամենայնիվ, նախապատվություն կտրվի հետևյալ արժեշղթաներին՝
- Թարմ և վերամշակված հատապտուղներ, մրգեր եւ խոտաբույսեր
- Փորձարարական մշակաբույսեր
- Մեղր և մեղրաբուծական արտադրանք
Աջակցության չափագումարը՝ մինչեւ 15,000 եվրո

Հայտերի հավաքագրման վերջնաժամնեկտը՝ 2020թ.-ի հուլիսի 31-ը

Ի՞նչ է տրամադրում ծրագիրը
Գյուղատնտեսական նշանակության մեքենաներ և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:

Ինչպե՞ս դիմել

Քայլ 1
Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից փաստաթղթերն այստեղ՝
Հայտամրցույթ
Հայտադիմումի ձև
Բիզնեսի զարգացման պլան
Ֆերմայի կառավարման պլան
Համայնքի ղեկավարի հայտարարությունը

Քայլ 2
Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը ՄԻԱՅՆ փոստով` պատվիրված, հետևյալ հասցեին՝
ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ

Հարցերի դեպքում դիմել`
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ- ԿԳՆՀ)
Ավստրիայի Հանրապետության դեսպանոթթյան տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երեւանի գրասենյակ՝
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 7-րդ հարկ, 712-716 սենյակներ
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 93 144 635
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48
Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45
Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at
Facebook` GAIA Armenia

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հուլիսի 1-6-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը• ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• «Ուտեստ Ֆեստ» ազգային տոնածիսական ուտեստների փառատոն՝ հունիսի 11-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն• Հայտարարվել է Մ-12 /Մ-2/ (Գորիս)-ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+000-կմ20+850 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ• Հայտարարվել է Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ1+100-կմ11+784 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթ• Հունիսի 13-17-ը Երևանում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը• ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է կեղծ լիցենզիայի և շինծու տվյալների հիման վրա տարածվող առաջարկների մասին• FLYONE ARMENIA-ն վերկսում է Երևան - Լիոն - Երևան և Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը• Սահմանվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի ՀՀ ներմուծման ծավալների բաշխման կարգը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն