Նախարարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: ԱՀ ԳԳԱՀ-ի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող գյուղտնտեսավարողների պարտավորությունները կներվեն

08 հուլիսի 2020 | | Цитата

Հուլիսի 6-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում էին բուսաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության և ջրային համակարգին վերաբերող ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցերը:
Սկզբում Աշոտ Բախշիյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Պարետատան որոշումներին խստագույն հետևելու, ինչպես նաև գերատեսչության ստորաբաժանումներում ու նրան ենթակա հիմնարկություններում դրանց մշտական պահպանման անհրաժեշտությանը: Գյուղոլորտի ղեկավարը բավարար է գնահատել ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատանքն ու նրա կողմից իրականացվող միջոցառումները: Աշոտ Բախշիյանը ծառայության պետ Արթուր Ներսիսյանին կարգադրել է հետայսու ևս ցուցաբերել հետևողական ու նպատակասլաց աշխատանք: Այնուհետև նախարարը ներկայացրել է իր նոր խորհրդականին՝ նշելով, որ Գրիգորի Կասպարյանը ոլորտի երախտավորներից է, ով ունի հսկայական փորձ և պատրաստակամություն՝ ծառայեցնելու այն գյուղոլորտի հետագա զարգացմանը:
Գյուղոլորտը ներկայացնող բնագավառների մասին զեկույցներով հանդես են եկել նախարարի տեղակալները:
Գարանանացանի, աշնանացանի և բերքահավաքի հետ կապված խնդիրների շուրջ զեկուցումով հանդես է եկել Վիլեն Ավետիսյանը:
Տիգրան Առստամյանն անդրադարձել է անասնաբուծության ոլորտում առկա հակահամաճարակային իրավիճակին: Նախարարի տեղակալը նշել է, որ գրանցվել են անասունների հիվանդության հատուկենտ դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկվում է:
Ջիվան Հայրապետյանը ներկայացրել է ջրային ոլորտում իրականացվող աշխատանքների մասին:
Աշոտ Բախշիյանը նշել է, որ ջրային ոլորտում իրականացվող քաղաքականության պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն է, և ոլորտի կարգավորման աշխատանքների մեջ ինքը հատուկ տեղ է հատկացնում կարգապահության բարձրացմանը: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է լինեն ոլորտի պատասխանատուների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել այս ոլորտում տարիներ շարունակ սովորական դարձած սուբյեկտիվ մոտեցման արդյունքում ջրօգտագործողների մոտ խաթարված հավատի վերականգնման խնդրին: Ոլորտի պատասխանատուների գործունեությունը, սկսած ամենաբարձր օղակների ղեկավարներից մինչև ջրբաշխներ, պիտի բխի արդարացի մոտեցումից:
-Մենք չենք կարող ակնկալել ոչ ոլորտի կարգավորման ուղղությամբ դրական արդյունք և ոչ էլ բարձր ցուցանիշներ, եթե չվերականգնենք մարդկանց մոտ հավատը: Նրանք իրենց վրա պետք է զգան արդարության անխախտ առկայությունը: Այլընտրանք չկա,-նշել է Աշոտ Բախշիյանը:
Նախարարը նաև պարզաբանել է՝ Խաչենի ջրամբարում պաշարների սակավության պատճառով կայացվել էր որոշում՝ ջրային ռեսուրսներն ուղղել այգեգործության և բանջարաբուծության զարգացմանը: Բայց և դրա արդյունքում տուժած՝ եգիպտացորենի ու արևածաղկի ցանքատարածություններ ունեցող հողօգտագործողների ցանքատարածություններն ամբողջովին կգույքագրվեն, և կատարված ծախսերի մասով կփոխհատուցվի վնասը՝ մեկ հեկտարի հաշվով նախարարության մասնագետների կողմից սահմանված չափով: Կարևորելով անասնաբուծության ոլորտի զարգացումը՝ ոռոգման ջուր կմատակարարվի եգիպտացորենի ցանքատարածություններ ունեցող այն հողօգտագործողներին, ովքեր սիլոս տրամադրելու մասին տոհմային կայանների հետ ունեն պայմանագրեր: Բայց և սիլոս մատակարարող հողօգտագործողներին տրամադրվող աջակցության չափը չի գերազանցի վնաս կրած հողօգտագործողներին տրամադրված փոխհատուցման չափին մեկ հեկտարի հաշվով:
Աշոտ Բախշիյանն անդրադարձավ նաև տարիներ շարունակ որոշ հողօգտագործողների մոտ քննարկման նյութ հանդիսացած՝ ԱՀ ԳԳԱՀ-ի առջև ունեցած՝ տույժ ու տուգանքների տեսքով պարտավորություններին: Նախարարը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերի թերացման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառները: Հաշվի առնելով այս հանգամանքը և գուղտնտեսավարողների թիկունքին կանգնելու պետության պատրաստակամությունը, Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ այդ տնտեսավարողների պարտավորությունները չեղյալ են համարվելու:
Նախարարն անդրադարձել է նաև գարնանացանի և աշնանացանի համար անհրաժեշտ սերմերի և պարարտանյութերի ներկրման անհրաժեշտ ժամկետների պահպանությանը, վարչակազմերի կողմից ներկայացվող հայտերի կարգին, սև ցելին, նոր տիպի՝ բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման անհրաժեշտությանը և այլ հարցերի:
Առաջիկայում կվերանայվեն գործող կարգերը՝ հիմքում ունենալով վերջնական արտադրանքի խրախուսման սկզբունքը, ինչպես նաև կդադարեցվեն գարնանացան մշակաբույսերի սերմերի անվճար տրամադրումն ու այլ աջակցություններ, քանզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք չեն ծառայում գյուղատնտեսության զարգացմանը:

minagro.nkr.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն