«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

07 հուլիսի 2020 | Նախագծեր | Цитата

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ                                              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N1665-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը,

2) որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                          

                    ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ            

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվական դեկտեմբերի 27-ի թիվ 1665-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում 2019 թվականի նոյեմբերի 14-ին կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում սահմանափակվել է ոստիկանության արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը՝ դրանցում առկա և հավաքագրվող դրամական միջոցներն ուղղելով համապատասխան բյուջեներ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 27.12.2012 թվականի թիվ 1665-Ն որոշման մեջ, որի 2-րդ կետով սահմանված է որոշմամբ նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման հարցը կարգավորել Հայաստանի Հնարապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին։

Կարգավորման նպատակը և բնույթը
          Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված նորմն արդեն իսկ կորցրել է իր անհրաժեշտությունը, սույն նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1465-Ն որոշման 2-րդ կետը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված վճարովի ծառայությունների պատշաճ իրականացումը։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինի։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1665-Ն  որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈւԹՅՈւՆ

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն