«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

07 հուլիսի 2020 | Նախագծեր | Цитата

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն oրենքի ընդունմամբ:

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով, ի կատարումն Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար հինգ տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ սահմանելու պահանջը։

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննվել առանց ժամկետային սահմանափակման։

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն օրենքի կիրարկումը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ______    2020 թվականի N        -Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վարությունը    ո ր ո շ ու մ     է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական եզրակացությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստաննի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման N 1 հավելվածի 101-րդ կետի 2-րդ ենթակետում «զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «՝ անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժամանակահատվածից» բառերով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «ազատվելուց (արձակվելուց) հետո 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «՝ անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից» բառերով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հուլիսի 16-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Եթե 2019 թվականի հուլիսի 16-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կամ փորձագիտական որոշումները չեն քննարկվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում չդիմելու հիմքով, ապա այդ եզրակացությունները կամ որոշումները հաստատվելու դեպքում պատճառական կապը սահմանվում է՝
1) 2019 թվականի հուլիսի 16-ից, բայց առաջին անգամ դիմելու օրվանից ոչ շուտ, եթե անձը կրկին դիմում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը.

2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է 2020 թվականի դեկտեմբերի 30-ից հետո։

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն oրենքի ընդունմամբ:

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերը նշված օրենսդրական փոփոխություններով, ի կատարումն Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար հինգ տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ սահմանելու պահանջը։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն և  2003 թվականի հունվարի 23-ի N 176-Ն որոշումներում:

2․ Կարգավորման առարկան

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննվել առանց ժամկետային սահմանափակման։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2020թ. հունվարի 22-ի ՀՕ- 77-Ն օրենքի կիրարկումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

 ՏԵՂԵԿԱՆՔ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

e-draft.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 
Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն