Լոռու մարզպետարանը, «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ն հայտարարում են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ընտանիքների դիմումների ընդունելություն Տարոն 4 թաղամասում կառուցվող քարե բնակարանների ընտանիքների ընտրության համար։ Բնակարանների արժեքի 50 տոկոսը՝ 5․000․000 (հինգ միլիոն) դրամը ընտանիքների համար լինելու է անհատույց նվիրատվություն: Մնացած փոխհատուցվող մասը ընտանիքները վերադարձնելու են անտոկոս փոխառության կարգով, բնակարանամուտից հետո, 10-15 տարվա ընթացքում:
Ուշադրություն
Դիմել կարող են միայն Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ժամանակավոր կացարաններում բնակվող 4 (չորս) և ավել անձից բաղկացած ընտանիքները։
Դիմումների ընդունման համար խնդրում ենք նախապես գրանցվել «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի գրասենյակում և տեղեկանալ մանրամասներին։
Ուշադրություն, դիմումները լրացնելու համար գրանցման վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 30-ը, ժամը 17:00:
Հասցե: Լոռու մարզպետարան, 111 սենյակ
Հեռախոս: 0322 42801
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться