• Armenianeconomy.com

Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

29 հունիսի 2020 | Տնտեսություն | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Հաջորդիվ մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը: Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Կարևորվել են գործարար միջավայրին՝ պարետատան սահմանած կանոնների ներկայացման ուղղությամբ շարունակական աշխատանքը, տնտեսության խթանմանը միտված ծրագրերում կրթական և որակական չափանիշների ներդրումը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Համավարակը եւ Հայաստանի տնտեսությունը. կարճ, միջին ու երկար ժամկետներում• Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի• Հարկային բարեփոխումները ՀՀ-ում հարկավոր չէ իրականացնել սոցիալական իրավիճակի վատթարացման հաշվին. ՀՀ ֆիննախ• ԱԱՀ-ի շնորհիվ Հայաստանին հաջողվել է 506.5 մլրդ դրամ ներգրավել պետական ​​բյուջե. ՀՀ ֆիննախ• Հայփոստը կապահովի կենսաթոշակների և նպաստների տրամադրումը բնակության վայրերում• Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ• Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ՝ Համաֆինասնավորման դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին• 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով մինչև 20 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար• Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն