• Armenianeconomy.com

Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. Շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն

Կառավարությունն իր այսօրվ՝ հունիսի 25-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը:

Այն ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի,  ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.

2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.

4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։

Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 57ՄԼՆ ԴՐԱՄ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ. ՍԿՍՎԵԼ Է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ• Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը• ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի• Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով• Գույքահարկի բարձրացումը ներդրումների եւ տնտեսության անկման կհանգեցնի. «Լուսավոր Հայաստան»• Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները. Գինը հայտնի է• «Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ¬ման նախագիծ• BANKS.AM «ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՀՈՎԻ»
COVID-19
• Տնտեսավարողների կողմից հնարավոր խախտումների հետքերով. ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը• Կասեցումներ՝ «Արարատ Ցեմենտ»-ում, ՀԷՑ-ում, «Նոր Զովքի» ցանցում, ուժեղացված ստուգայց՝ Նոր Նորքում․ ԱԱՏՄ• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում• ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցերը Դավթաշենում խախտումներ չեն արձանագրել• 2.7 մլն դոլար օգնություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. ԱՄՆ պետքարտուղարություն• Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը. աջակցություն կտրամադրվի տուժած ոլորտների աշխատողներին• Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն