• Armenianeconomy.com

«Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ¬ման նախագիծ

25 հունիսի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման, ինչպես նաև պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել պետության կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի և սարքվածքների համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ՝ հետագայում դրանց արդիականացման հնարավորությամբ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների վերստուգելի մեխանիզմների ստեղծմամբ ու չափանիշների սահմանմամբ:

Պետության կարիքների ապահովման համար ապրանքատեսակների և ծառայությունների ձեռք բերման գործընթացն իրականացվում է պետական գնումների համակարգի միջոցով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, իսկ գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ: Միևնույն ժամանակ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով ներդրվել է պետական գնումների շրջանակներում ձեռք բերվող էներգասարքավորումների էներգաարդյունավետության բնութագրերի սահմանման պահանջներ, որոնք էլ կսահմանվեն  սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

2020 թվականի № - Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ  ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքների էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջներն ու խմբերի ցանկը, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման հրապարակմանը հաջորդող մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետով սահմանված պահանջների վերաբերյալ պետական գնումների գործընթացի մասնակիցների իրազեկումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Սույն կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության պետական գնումների շրջանակներում պետական կարիքների ապահովման նպատակով էներգասարքավորումների ձեռք բերմանը ներկայացվող նվազագույն էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջների սահմանումն է: Էներգաարդյունավետության նվազագույն պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

Էներգասպառող սարքավորումների ընտրված խմբերի համար սահմանված էներգաարդյունավետության պահանջները ներկայացված են որոշակի ցուցանիշների տեսքով: Պետական գնումների գործընթացի մասնակիցները պարտավոր են ապահովել կարգավորման շրջանակներում ընդգրկված սարքավորումների էներգետիկ բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նշված պահանջները պետք է արտացոլվեն պետական գնումների հայտերում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 21-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Հուլիսի 1-ից գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի• Թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է ևս երկու տարով• Հաստատվեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը. Շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն• Գույքահարկի բարձրացումը ներդրումների եւ տնտեսության անկման կհանգեցնի. «Լուսավոր Հայաստան»• Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիներում շուրջ 2 հազար քմ տարածքով շենք-շինությունները. Գինը հայտնի է• BANKS.AM «ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՀՈՎԻ»• Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում• Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն