«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

23 հունիսի 2020 | Նախագծեր | Цитата

Փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ» բառերը և «ՎՃԱՐՈՎԻ» բառը հանել,
2) որոշման նախաբանում «15-րդ հոդվածի 9-րդ մասի» բառերը փոխարինել «15-րդ հոդվածի 7-րդ մասի», իսկ «40-րդ հոդվածի» բառերը՝ «40.1-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բյուջետային տարանցիկ հաշիվ» բառերով, իսկ «վճարովի» բառերը փոխարինել «պայմանագրային հիմունքներով» բառերով,
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը,
5) որոշման 4-րդ կետում «սեղմ ժամկետում» բառերից առաջ լրացնել «գանձվող վճարի դիմաց» բառերը, իսկ «վճարովի» բառը հանել,
6) որոշման թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով՝
« 13. Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր նույնականացման քարտ տալը` 5-րդ աշխատանքային օրը 10000»,
7) թիվ 2 հավելվածի Ձև 1-ում ՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1.1 կետում «վճարովի ծառայություն» բառերը փոխարինել «ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց» բառերով,
գ. 3.1 կետում «լրիվ վճարված է» բառերը փոխարինել «ամբողջությամբ գանձված է» բառերով։
8) թիվ 2 հավելվածի Ձև 2-ում՝
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈԻՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ»,
բ. 1.1 կետում «վճարովի ծառայություն» բառերը փոխարինել «ծառայություն՝ գանձվող վճարի դիմաց» բառերով,
գ. 3.1 կետում «լրիվ վճարված է» բառերը փոխարինել «ամբողջությամբ գանձված է» բառերով,
9) որոշման ողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2019 թվականի նոյեմբերի 14-ին կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում սահմանափակվել է ոստիկանության արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը՝ դրանցում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները ուղղելով համապատասխան բյուջեներ։ Մասնավորապես Օրենքի 40.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ոստիկանության կողմից կիրառվող վարչական իրավախախտումների համար գանձվող տուգանքները, ինչպես նաև ոստիկանության կողմից մատուցվող, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, ծառայությունների դիմաց վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը: Նշված փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 11.12.2008 թվականի թիվ 1465-Ն որոշման մեջ, որով սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ժամկետները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու, ինչպես նաև սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցակետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրերի ձևերը հաստատելու հետ կապված հարաբերությունները։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, սահմանվում է, որ սեղմ ժամկետում գանձվող վճարի դիմաց ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով մատուցվող ծառայություններից գոյացած գումարները մուտաքգրվելու են ՀՀ ոստիկանության համար բացված բյուջետային տարանցիկ հաշվին, իսկ ծառայության մատուցման պայմանագրերի տեքստերը համապատսխանեցվում են նշված փոփոխություններին։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է մեկ այլ լրացում, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի կորած նույնականացման քարտի փոխարեն 5-րդ աշխատանքային օրը նոր նույնականացման քարտ տալու հնարավորություն՝ 10.000 դրամ գանձվող վճարի դիմաց: Գործող կարգավորումներում առկա է միայն կորած նույնականացման քարտի տրամադրում մեկ աշխատանքային օրվա ընթացքում և երրորդ աշխատանքային օրը, որոնց համար սահմանված է համապատասխանաբար 40.000 և 20.000 դրամ գումարի վճարման պահանջ:

3. Ակնկալվող արդյունքը
Նշված փոփոխությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ոչ հրատապ դեպքերում կորած նույնականացման քարտի փոխարեն ստանալ նորը՝ վճարելով ավելի քիչ գումար, ինչպես նաև ապահովվում է կատարաված օրենսդրական փոփոխություններին դրանից բխող իրավական ակտերի համապատասխանությունը:


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն